Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Վերջին հրաժեշտ` Լորենց Առուշանյանին

Վերջին հրաժեշտ` Լորենց Առուշանյանին
27.03.2017 | 21:51

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Լորենց Առուշանյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Լորենց Առուշանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 28-ին, ժամը 18:00-20:00-ն, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Ս. Սարգիս եկեղեցում: Վերջին հրաժեշտը` մարտի 29-ին, ժամը 12:00-14:00-ն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը` ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի գերեզմանատանը:
ՀՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Լորենց Առուշանյան կյանքից հեռացել է մարտի 26-ին, 82 տարեկան հասակում:

Դիտվել է՝ 712

Մեկնաբանություններ